Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:22
15.05.23
229

Արցախը սրան-նրան նվիրելու իրավունք չունի Փաշինյանը. բրյուսելյան հանդիպմանն արձագանքում են ՀՀ ԱԺ-ում

Արցախը մոտակա 3-4 տարին աշխարհի ամենաանկախ պետությունն է լինելու, դրանից հետո՝ կտեսնենք: Այսօր ասել է  մի ՔՊ-ական՝  չցանկանալով ուղիղ պատասխանել լրագրողների հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք պնդում են, թե Բրյուսելում Փաշինյանը համաձայնել է Արցախը Ադրբեջանին հանձնել: 

Ընդդիմությունը հիշեցնում է՝ Հայաստանի գերագույն խորհրդի՝ 1992 թվականի որոշմամբ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս: