Լրահոս
Հայաստան
13:49
17.02.22
232

Արցախը լուրջ դերակատարություն պիտի ունենա ՀՀ-ի հետ հարաբերություններում․ Քոչարյան

Img default alt hy

Արցախի իշխանություններն ավելի համարձակ պետք է լինեն և ՀՀ-ի առաջ հստակ խնդիրներ դնեն, քանի որ հետագայում լինել-չլինելու հարցը դրանից է կախված։

Այս մասին այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով, Արցախը լուրջ դերակատարություն պիտի ունենա Հայաստանի հետ հարաբերություններում։

Ընդդիմադիր առաջնորդը վստահ է՝ Արցախի ձևավորման իրավական հիմքերն անխոցելի են, ուղղակի դա պետք է ապահովվեր բանակով, պետք չէր պատերազմ հրահրել ու պարտվել։ Մինչդեռ, Քոչարյանի կարծիքով, այսօր էլ օրվա իշխանությունները շարունակում են ռումբեր դնել բանակցային գործընթացում, որի դեպքում ոչնչի չենք հասնի։

«Եթե այս պատերազմում գոնե 10 օր չնահանջեինք, պատերազմը կկանգներ և հնարավորություն կստեղծվեր ճանաչման գործընթաց սկսել»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։