Լրահոս
Արցախ
13:05
19.09.24
138

Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց

Արդեն մեկ տարի Արցախը առանց հայերի է՝ հազարամյա պատմության մեջ առաջին անգամ: Անցած տարի այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա: 24-ժամյա դաժան մարտերի հետևանքով 223 մարդ զոհվեց, նրանցից 42-ը խաղաղ բնակիչներ են: 15 մարդ անհետ կորած է համարվում: Արցախի ողջ բնակչությունը բռնեց գաղթի ճանապարհը: 115 հազար արցախահայեր մի քանի օրում ապաստանեցին Հայաստանում: Արցախի 8 ռազմական ու քաղաքական ղեկավար գերեվարվեց ու արդեն մեկ տարի Բաքվի բանտերում են: 

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: