Լրահոս
Արցախ
10:45
21.10.22
125

Արցախում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։

Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։