Լրահոս
Հասարակական
22:15
16.05.23
123

Արցախում վարույթ է ընդունվել վառելիքի ձեռք բերման կտրոնը իրացման նպատակով կեղծելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Img default alt hy

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 2002թ. ծնված բնակչի կողմից 2023թ. մարտի 21-ին, ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված վառելիքի ձեռք բերման կտրոնը իրացման նպատակով թվով 40 հատ կեղծելու և դրանցից 32 հատը իրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է։