Լրահոս
Արցախ
13:15
08.02.23
112

Արցախում միայն բնակիչները գազ կունենան

 

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 59 օր փակ է: Այն բացելու շուրջ բանակցությունները դեկտեմբերի 12-ից արդյունք չեն տալիս: Երեկ երեկոյան Արցախում մասնակի վերականգնվել է գազամատակարարումը: «Արցախգազը» հայտնել է, որ գազի ոչ բավարար ծավալի և ցրտի պատճառով առաջիկայում միայն բնակիչները գազ կունենան, տնտեսվարողների համար գազամատակարարումը առաջիկայում չի վերականգնվի: