Լրահոս
Արցախ
18:25
10.02.23
121

Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է

Img default alt hy

Առաջին անհրաժեշտության մի շարք պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով:

Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է:

Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Нет описания фото.