Լրահոս
Արցախ
12:07
08.02.23
112

Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով

Img default alt hy

Փետրվարի 8-ից 10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։