Լրահոս
Արցախ
20:15
08.10.22
134

Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է. ցասումը սկսված է․ պատգամավոր

Img default alt hy

Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին News.am-ին հայտնել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին և հակառակվեն Նիկոլի վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են ևիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլևս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն և այլն, և այլն, հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ և կանգնեն ժողովրդի կողքը»,-ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, և շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ և կարող է հակառակվել և Նիկոլին, և միջազգային հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:

«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել, միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է և կարծում եմ, որ դրա դեմն առնելը դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,- հավելել է Հակոբյանը: