Լրահոս
Արցախ
10:03
09.02.23
81

Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Img default alt hy

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեսքով թույլ տեղումները։

Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։

Ըստ առանձին տեղամասերի` կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։