Լրահոս
Արցախ
12:55
09.02.23
94

Արցախում 600 մարդ զրկվել է վիրահատվելու հնարավորությունից. բլոկադայի 60-րդ օրը

Բլոկադայի 60-րդ օրը երկու աստիճանով նվազել է ջերմաստիճանը, առաջիկա օրերին մինչև 4 աստիճան է նվազելու՝ ըստ կանխատեսման:

Ստեփանակերտում այս պահին -1 է, ձյուն է տեղում, իսկ ադրբեջանցիները չորեքշաբթի երեկոյան արդեն 7-րդ անգամ անջատել են Արցախի գազամատակարարումը:

Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ շրջափակման պատճառով Արցախում մոտ 600 մարդ զրկվել է վիրահատվելու հնարավորությունից: