Լրահոս
Արցախ
22:42
23.05.22
196

Արցախի քաղաքացիները՝ «էթնիկ հայ բնակչություն». Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցում»

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում փորձագետները Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման տողեր են տեսել: Հրապարակված տեքստում Ղարաբաղը Լեռնային չէ, պարզապես նշված է Ղարաբաղ:

Բացի այդ, ըստ փորձագետների, Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել հայկական տարածքներ՝ այսպես կոչված անկլավներ: Քաղաքագետներն ասում են՝ դա է վկայում Միշելի հայտարարության այն հատվածը, որ Փաշինյանն ու Ալիևը ապրանքների տարանցման վերաբերյալ համաձայնության են եկել: