Լրահոս
Կրթություն և գիտություն
21:15
08.01.23
235

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել

Img default alt hy

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով Արցախի հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: