Լրահոս
Քաղաքական
14:38
24.05.22
280

Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր․ Արման Եղոյան

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է  նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016-ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։

«Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ  հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասել է, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է, պետք չէ խառնել դերակատարներին։

Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնել է՝ թողնված է անորոշ ապագային։