Լրահոս
Արցախ
11:49
03.06.22
229

Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց չկա․ Բեգլարյան

Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի  պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Կարելի է պնդել, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»,- ասել է Բեգլարյանը։

Պետնախարարի խոսքով՝  Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։

«Հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։