Լրահոս
Հայաստան
13:05
17.02.22
726

Արցախի հարցով հայանպաստ որոշումներ՝ Եվրախորհրդարանից․ մանրամասներ

Img default alt hy

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագհ Արմեն Աշոտյանը:

«Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:

Ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը», - նշել է Աշոտյանը։

Նրա խոսքով, իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է: