Լրահոս
Քաղաքական
15:23
22.01.25
323

Արցախի ղեկավարների երեկվա «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված. Թանդիլյան

Img default alt hy

Արցախի ղեկավարների երեկվա  «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, այն ուղղված էր ՀՀ-ի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ապօրինի և կեղծ «դատավարությունը»։

«Երեկվա «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ, գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ»։

Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով»,- գրել է նա։