Լրահոս
Արցախ
12:52
09.01.23
105

Արցախի բնակչի մոլորվելու դեպքը Ադրբեջանն օգտագործել է քարոզչական նպատակներով

Ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածել, թե Արցախի բնակիչներից մեկը հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, պարզաբանել, որ ադրբեջանական կողմը Ճարտարի բնակիչ Թորոս Ղազարյանի մոլորվելու դեպքը օգտագործում է քարոզչական նպատակներով: 

Անասնապահությամբ զբաղվող Ղազարյանը, որը, ըստ Արցախի ԱԱԾ-ի, առողջական խնդիրներ ունի, մոլորվել ու հունվարի 1-ից տուն չէր վերադարձել: Խաղաղապահների միջնորդությամբ նրան կիրակի վերադարձրել են հայկական կողմին, թեև ադրբեջանական կողմը մինչև կիրակի հերքել էր, որ Ղազարյանն իրենց զինված ուժերի վերահսկողության տարածքում է: