Լրահոս
Արցախ
14:15
25.05.22
143

Արցախի ԱԺ-ն պահանջում է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ

Արցախի խորհրդարանը դիմել է նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու պահանջով, հայտնում է «Արցախպրեսսը»։

Ըստ հրապարակման՝ կուսակցությունները համարում են, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում պետք է ներառել Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրադրությունը։ Արայիկ Հարությունյանին ուղարկված նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: