Լրահոս
Արցախ
12:20
18.02.22
303

Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունել է «ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 18-ին, կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը:

Քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը և ընդունվել 30 կողմ ձայնով։  Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Այն ևս ընդունվել է 30 կողմ ձայնով։