Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
25.04.23
116

Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է մտել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ

Միացյալ Նահանգների դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Բանաձևը ներկայացնելիս Ադամ Շիֆը շեշտել է, որ այն չընդունելը կնշանակի աջակցել Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու հարցում: