Լրահոս
Արցախ
15:30
09.10.22
118

Արցախի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 25.88 տոկոս

Img default alt hy

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից փոխանցած տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի 5 համյքներում ընթացող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88%-ը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից։

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.

Մարտակերտի շրջան

Ծմակահող՝ 168 ընտրողից 97-ը կամ 57.74%,

Մոխրաթաղ՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21%,

Նոր Ղազանչի՝ 123 ընտրողից 32-ը կամ 26.02%,

Վանք՝ 1032 ընտրողից 165-ը կամ 15.99%,

Մարտունու շրջան

Խերխան՝ 86 ընտրողից 17-ը կամ 19.77 %։