Լրահոս
Արցախ
21:57
17.02.22
194

Արցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ

Img default alt hy

Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ 

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Ադրբեջանցիները ավտոմատներ են թափահարում ու գոռգոռում։ Այդպես են պահում իրենց, քաղաքակրթությունից հեռու են․․․ Բնականաբար, մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Հատկապես, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք են սկսում հակադրվել»,- ասել է պատգամավորը։ 

Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ 

«Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը»,- ասել է պատգամավորը։