Լրահոս
Արցախ
21:33
09.01.23
99

Արցախցի մայրերը ակցիա են արել Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Հումանիտար աղետը կանխելու խնդրանք- կոչով՝ արցախցի մի խումբ մայրեր երեխաների հետ ակցիա են արել Կարմիր խաչի գրասենյակի մոտ: Նրանց խոսքով՝ հակաբիոտիկների պակաս կա հանրապետությունում: 

Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավարը արցախցի կանանց հավաստիացրել է, որ ամեն ինչ անում են մարդասիրական բեռներ Արցախ հասցնելու համար, սակայն, միշտ չէ, որ հաջողվում է,  քանի որ դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը: