Լրահոս
Տարածաշրջան
15:14
14.12.20
61

Արցախը միայն նախերգանքն էր. Սուրեն Սարգսյանը:

Img default alt hy

Արցախը միայն նախերգանքն էր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա, էֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձեւավորվել է նոր իրողություն:

Ադրբեջանը օգտվում է իրավիճակից, փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլեւ Հայաստանից: Դիցուկ՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:

Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ կենսական: Բոլորի համար: Ինչու՞: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:

Իրանի համար Սյունիքը կարեւոր է քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի եւ Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան եւ Սեւ Ծով դուրս գալու համար, առանց Թուրքիային եւ թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:

Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-Իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ, այլեւս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Հիմա ստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլեւս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու»,-գրել է նա: