Լրահոս
Հասարակական
10:42
24.10.22
246

Արարատի մարզում բախվել են ЗИЛ-ն ու «06»-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Ի․-ի վարած ЗИЛ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ստեփան Դ․-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Նախաձեռնվել է վարույթ։