Լրահոս
Հայաստան
16:05
18.02.22
374

Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Img default alt hy

Հայաստանի  արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- գրել է Հունանյանը: