Լրահոս
Հասարակական
21:55
01.06.25
1 937

Արաքսը քթներիս տակով անցնում ա, բայց թուզը ծառին չորանում ա․ այգեպան

Մեղրի, որտեղ Տարվա ամենաբերքառատ սեզոնին՝ օգոստոսին, մեղրեցիները բախվում են ոռոգման ջրի խնդրին։

Մեղրիի բնակիչ Գևորգ Հովհաննիսյանը սրտնեղած պատմում է, որ իր ունեցած մեծ այգու միայն մի մասն է կարողանում մշակել, քանի որ օգոստոսին թուզ ծառի վրա չորանում է, այնինչ Արաքսը մեղրեցիների «քթի տակով» է հոսում, և, եթե պետությունը ցանկանա անհրաժեշտ պոմպեր տեղադրել, մարդիկ ավելի շատ այգիներ կմշակեն, գյուղատնտեսությունն էլ կզարգանա։

Այս մասին հայտնում է Marz News-ը։