Լրահոս
Հասարակական
15:47
21.10.22
117

Առանձին շրջաններում կտեղա թաց ձյուն

Img default alt hy

Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև, հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև:

Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև: