Լրահոս
Աշխարհ
11:07
08.02.23
86

Արամ Ա վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը

Img default alt hy

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 6-ին ողջ օրը Սիրիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհական պատասխանատուների հետ մնայուն կապի մեջ է եղել՝ մոտիկից հետևելով երկրաշարժի վնասներին ու փլատակներին, հաղորդում է «Ազդակը»:

Ստացված տեղեկությունների համաձայն, մինչ այս պահը ունենք չորս հայ զոհեր. հատկապես Հալեպի մեջ բավական նյութական վնասներ են գրանցվել։ Լաթաքիայի և Քեսաբի վնասները հարաբերականորեն ավելի նվազ են։

Հալեպի մեջ Ազգային առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը պատրաստել է 7 հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդը ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։

Կիլիկիո Ս. Աթոռի կողմից, վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններչում ապաստանած մեր ժողովրդի զավակների սննդաբաշխումի աշխատանքների համար։

Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։