Լրահոս
Քաղաքական
14:30
28.04.23
159

Առաջիկայում Ադրբեջանի հետ սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար

Img default alt hy

Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ առաջիկայում սպասվում են բանակցություններ: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ քննարկումներն ընթանում են:

Արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, թեՀայաստանը 40 օրից ավելի է, ինչ չի փոխանցել առաջարկները, Գրիգորյանը հակադարձեց՝ Ադրբեջանը ևս ուշացրել է, երբ Հայաստանն իր օրինակներն է փոխանցել և դա նորմալ է:

«Կարծում եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունը կարևոր այլ հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- ասել է Գրիգորյանը։