Լրահոս
Քաղաքական
23:40
02.10.24
346

Առաջարկում ենք ուղիղ եթերում հարցազրույց, որի ընթացքում կարող է ուղերձ հնչել․ Հանրային Հ/Ը տնօրենը հանդիպեց երթի մասնակիցներին

Img default alt hy

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ընդառաջ դուրս եկավ երթով հեռուստաընկերություն եկած  Բագրատ Սրբազանին ու հանրահավաքի մասնակիցներին։ 
 

«Մենք առաջարկում ենք ուղիղ եթեր, հարցազրույց։ Մեր առաջարկը հարցազրույցն է ուղիղ եթերում, եթե կա ուղերձ անելու ցանկություն, մենք կարող ենք տալ նաև հնարավորություն՝ այդ ընթացքում ուղերձ հնչեցնելու։ Սպասում ենք արձագանքի։ Մեր առաջարկը կառուցողական է։ Հանրային ՀԸ-ում այս պահին աշխատակիցներ չպետք է լինեին, բայց մենք սպասել ենք և կուզեմ արձագանքը լսել»,- ասաց նա։

Նա նշեց նաև , որ եկել է նրան ուղեկցելու Բագրատ Սրբազանին ուղիղ եթերի, քանի որ այս պահին ուղիղ եթերի տաղավարում սպասում են նրան։