Լրահոս
Հայաստան
14:13
17.02.22
1 167

«Ափսոս էդ ազգանունը». Ռոբերտ Քոչարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

Img default alt hy

Ի թիվս լուրջ հարցադրումների, այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև իրեն բնորոշ պատկերավոր հումոր է դրսևորել։

«Ափսոս էդ ազգանունը, որ...»,- ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին նկատի ունենալով՝ կատակել է ընդդիմադիր առաջնորդը։

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու խնդիրը եղել է  «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում և իրենք առաջինն են բարձրաձայնել դրա անհրաժեշտության մասին:

«Մոտակա օրերին առաջարկ ենք տալու, թե ինչպես ենք տեսնում հանձնաժողովի ձևաչափը: Պետք է լինելու օրենսդրական նախաձեռնություն. սա այն հարցն է, որ պետք է դրան գնալ»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։