Լրահոս
Աշխարհ
23:45
23.10.22
144

Apple Watch-ն օգնել է 12-ամյա աղջկա մոտ քաղցկեղ ախտորոշել

Img default alt hy

Apple Watch-ն օգնել է երեխայի մոտ քաղցկեղ ախտորոշել։ Այս մասին հայտնում է Hour Detroit-ի տեղական հրատարակությունը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է  Lenta.ru-ն։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Apple-ի գաջեթն օգնել է Ֆլաշինգ (Միչիգան) քաղաքի 12-ամյա բնակիչ Իմանի Մայլսին։ Մի գիշեր Իմանիի մայրը Ջեսիկան նկատեց, որ իր դստեր Apple Watch-ը բարձր ձայներ է արձակում. ինչպես պարզվեց, սարքը ծանուցումներ էր ուղարկում սրտի անոմալ բարձր հաճախականության մասին:

«Դա իսկապես տարօրինակ է, քանի որ նման բան նախկինում չի եղել», – ասաց Ջեսիկան: Նրա խոսքով՝ ինքը վախեցել է ու դստերը տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները, ովքեր հետազոտել են հիվանդին, ախտորոշել են կույր աղիքի բորբոքում և կատարել վիրահատություն։ Բժիշկներն  հայտնաբերել են նաև նեյրոէնդոկրին ուռուցք, որը բավականին հազվադեպ է  պատահում երեխաների մոտ։

Ըստ բժիշկների՝ նրանց հաջողվել է հեռացնել ուռուցքը՝ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում։ «Եթե նա չունենար այս ժամացույցը, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել», – լրագրողների հետ զրույցում ասաց մայր Իմանի Մայլսը:

Սեպտեմբերի սկզբին 54-ամյա բրիտանացի Դեյվիդ Լասթը պատմել է, թե ինչպես է խելացի ժամացույցը փրկել իր կյանքը՝ ցույց տալով սրտի ցածր հաճախականությունը։ Վերջինը նշել է, որ ժամացույցն իրեն տեղեկացրել է սրտի աննորմալ աշխատանքի մասին, ինչի պատճառով էլ դիմել է բժիշկներին, ովքեր հաստատել են նրա առողջության հետ կապված խնդիրը։