Լրահոս
Հասարակական
22:31
22.10.22
107

Ապացուցի՛ր, որ «կռված տղա» ես. հրամանատարը «թուղթ չի տալիս», պետությունը «թուղթ է ուզում»

Այս պատմությունը Լևոնի մասին է: Նա ուզում է՝ որպես 44-օրյա պատերազմի մասնակից, անվճար բուժում ստանալ, թեև զինգրքույկում որևէ նշում չկա այն մասին, որ ինքը մասնակցել է ռազմական գործողություններին:

Պաշտպանության նախարարությունը Լևոնի անցյալի մասին տեղեկություն ստանալու համար հարցում է ուղարկել հրամանատարին՝ նախկինում պետական դավաճանության համար ազատազրկված Գևորգ Հայրապետյանին:

Արդարացված գնդապետը, որ հիմա պահեստազորում է, պնդում է՝ դասալիք է Լևոնը, չի ստանա մատական գործողությունների մասնակցի հավաստագիր: