Լրահոս
Քաղաքական
21:45
11.10.22
101

Անզեն 40 դիտորդ՝ հայ-ադրբեջանական սահմանին. ինչո՞վ են զբաղվելու Եվրամիության դիտորդները

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

Ըստ Ազատության՝ այժմ հստակեցվում են մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, երբ են ժամանելու Հայաստան։

Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս-վրացական պատերազմից հետո։