Լրահոս
Քաղաքական
21:27
09.02.26
184

Անվտանգության խիստ միջոցառումներ և ակցիաներ՝ Երևանում. ԱՄՆ փոխնախագահը ընտանիքով է Հայաստան եկել

Ջեյ Դի Վենսը Հայաստան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեք երեխաների հետ: Օդակայանում ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը Երևանի քաղաքապետի, ԿԳՄՍ նախարարի և փոխարտգործնախարարի հետ: Հայաստան այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյային Երևանում անվտանգության աննախադեպ խիստ միջոցառումներով են դիմավորել, տասնյակ ամերիկյան դրոշներով ու ակցիաներով: