Լրահոս
Քաղաքական
21:17
30.05.25
205

Անշնորհք, թուրքի հպատակ. Փաշինյանի գրառումներից շշմում են աղոթքով Էջմիածին եկած մարդիկ

 

Օրվա ամոթը. Նիկոլ Փաշինյանը, որը օտար երկրում Ադրբեջանի նախագահին սուրճի է հրավիրում ու սպասում, մինչև Ալիևը գա ու Մարկրոնի գլխավերևում հովանոց է պահում, հերթկան արշավն է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Վաղ առավոտյան Փաշինյանի հայոյախառն բառապաշարով ֆեյսբուքյան գրառումը ցնցել է ֆեյսբուքահայությանը: Ինչ-որ սրբազանի է ուղղված Հայաստանի վարչապետի օրվա առաջին ու ամենավիրավորական ստատուսը, որի դրդապատճառը թերևս միայն ինքը գիտի: Մայր Աթոռից դեռ չեն արձագանքել Փաշինյանին: