Լրահոս
Քաղաքական
20:24
04.10.24
212

Աննա Վարդապետյանն Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Img default alt hy

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են նաև Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան»: