Լրահոս
Հասարակական
17:17
10.10.22
157

Անհետ կորած համարվող զինվորի տեղը հարազատները գիտեն, բայց «ՊՆ-ն ոչինչ չի անում»

Անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները պնդում են, որ զինվորի գտնվելու վայրը գիտեն, բայց,  նրանց խոսքով, պաշտպանության նախարարությունը ոչինչ չի անում իրենց որդուն Ներքին Հանդի դիրքերից դուրս բերելու համար: 

Վահե Թորոսյանն ընկերոջը վերջին անգամ սեպտեմբերի 15-ին է զանգել, ասել իր գտնվելու վայրը: Նախարարության ներկայացուցիչը այսօր հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատներին, ասել, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։