Լրահոս
Սպորտ
14:45
07.01.23
144

Անգլիայի գավաթը յուրահատուկ մրցաշար է․ Ռեշֆորդ

Img default alt hy

ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Էվերթոնի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է մրցաշարի մասին։

Խաղի 3-րդ գոլը խփեց Ռեշֆորդը՝ ավելացված ժամանակում։

«Միշտ հաճելի է լավ հանդես գալ Գավաթում․ սա յուրահատուկ մրցաշար է։ Հաճելի է, որ թիմն առաջ գնաց, կարևոր է ռիթմ հավաքաելն ու հաղթանակներ տանելը։ Մեր նպատակը տիտղոսներ նվաճելն է, հենց դրա համար ենք մենք լարված աշխատում»,- Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում ITV-ն։

Աղբյուր  ArmSport.am