Լրահոս
Քաղաքական
21:56
19.01.26
187

Անբարոյականություն են անվանում մարդիկ ՔՊ-ականների պարգևավճարները. նյարդայնանում է իշխանությունը

ՔՊ-ի վարկանիշը սրընթաց իջնում է տարեցտարի ավելացած ու արդեն միլարդների հասած՝ իշխանական պարգևավճարների ֆոնին: Մոտ երկու ամիս առաջ պետական համակարգի հազարավոր աշխատակիցների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանն ինքն էր նկատել, որ սոցիալական շատ խնդիրներ ունեցող երկրում պետաշխատողների վարձատրությունն ավելացնելը քաղաքական ամոթանքի կարժանանա: Նա անգլերեն «շեյմինգ» բառն էր օգտագործել: Ի՞նչ է փոխվել երկու ամսում, որ «քաղաքական շեյմինգի» վախը վերացվել է իշխանական բուրգի գագաթին: