Լրահոս
Ժամանց
13:30
05.06.22
285

Անակնկալ, որը տղամարդը թաքցրել է 2 ամիս

Img default alt hy

Տղամարդը հարստացել է և երկու ամիս թաքցրել՝ կնոջը զարմացնելու համար: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TV 6-ը։

Ջոնի Բուադրոմոն վիճակախաղի տոմս է գնել երեք դոլարով: Դրանում նշված թվերը համընկել են վիճակահանության արդյունքում գտած թվերի հետ։ Տղամարդը շահել է 50 հազար դոլար ջեքփոթ, սակայն հատուկ մեխանիզմի շնորհիվ նրա մրցանակը կրկնապատկվել է և կազմել 100 հազար դոլար:

Ամերիկացին երկու ամիս թաքցրել է այդ լուրը և հարստությունը, չի վերցրել գումարը, քանի որ ուզում էր կնոջն ուրախացնել նրա ծննդյան օրը:  Բուադրոմոն պատմել է, որ սիրելին սկզբում չի հավատացել, երբ ասել է, որ ջեքփոթ  է շահել։

«Նա վստահ էր, որ ես կատակում էի»,- բացատրել է տղամարդը:

Ստացված գումարով ամուսինները պատրաստվում են գնել ծովափնյա հողատարածք և տուն կառուցել, որը ընտանիքը կտա վարձով։