Լրահոս
Հասարակական
15:03
29.01.25
193

Ամոթ ա, բայց դե ի՞նչ արած. փոշու ու կեղտի մեջ կորած Երևանը մաքրում են օտարերկրացիները

Քաղաքային իշխանությունը, որ ցանկացած թանկացում արդարացնում է ոլորտում նոր բարեփոխումներ անելու պահանջով, չի ասում, թե երբ են այդ ռեֆորմները հասնելու մայրաքաքաղաքի աղբահանության հարցի համալիր լուծմանը: Ովքե՞ր են Երևանի կենտրոնական ու բանուկ փողոցներում, զբոսայգիներում աղբահանության անմխիթար վիճակի պատասխանատուները: Քաղաքապետարանում ասում են՝ սեփականատերերը: Մարդիկ հարցնում են՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենց քառակուսի մետրերի համար աղբահանության վճարը բարձրանում է հանուն աղբահանության որակի բարելավման, իսկ հանրային նշանակության տարածքներում պատասխանատվության ոչ մի լծակ չի բանեցնում քաղաքային իշխանությունը և մայրաքաղաքի մաքրման գործը շարունակում է մնալ սրտացավ մարդկանց ուսերին: