Լրահոս
Միջազգային
14:30
12.10.22
102

ԱՄՆ-ը և Հունաստանը քննարկել են Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնումը հունական տարածքում

Img default alt hy

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել Է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում և Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման շուրջ՝ ՆԱՏՕ-ի դաշինքին աջակցությունը ուժեղացնելու համար, հատկապես Միջերկրական ծովի արևելյան մասում, Բալկաններում, Սև ծովում և ՆԱՏՕ-ի հարավային թևում»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Կողմերը նաև նշել են Ալեքսանդրոպուլիսի նավահանգստի նշանակությունը «դեպի ՆԱՏՕ-ի արևելյան թև կայուն մուտք ունենալու» և, հատկապես, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»:

Բեյքերը շնորհակալություն Է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար և արտահայտվել հույն-թուրքական երկխոսությունը շարունակելու օգտին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: