Լրահոս
Միջազգային
10:13
18.02.22
285

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Լավրովին, բայց նախապայման ունի

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հրավերը։

Հանդիպումը կկայանա Եվրոպայում՝ «պայմանով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հետագա ներխուժում չի լինի»,- հայտարարել է
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Վերջինս նաև բաց չի թողել առիթը Կրեմլին մեղադրելու դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորմանը լուրջ չվերաբերվելու համար։

Ի դեպ, օրերս Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ասել էր, որ ինքը խնդրել է Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում։