Լրահոս
Միջազգային
11:33
30.05.25
122

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանից հետո մեկնել է Ադրբեջան

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Հայաստանից հետո մեկնել է Ադրբեջան։ Նրա հետ է Պետդեպարտամենտի եվրոպական հարցերով ավագ խորհրդական Ուայաթ Թելկեն: Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանությունը նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման, տնտեսական զարգացման խթանման և տարածաշրջանային կայունության ապահովման նպատակով։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջոշուա Հաքին Երևանում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։