Լրահոս
Աշխարհ
11:32
10.10.22
182

ԱՄՆ-ում շները հոշոտել են փոքր երեխաներին

Img default alt hy

ԱՄՆ-ում պիտբուլ ցեղատեսակի երկու շուն սպանել են փոքր երեխաների Թենեսիում. երկու երեխաների մայրը ներկայումս գտնվում է կայուն վիճակում՝ կարերով և ամբողջ մարմնի վրա առկա հետքերով՝ փորձելով փրկել իր փոքրիկներին, որոնց վրա հարձակվել են իր երկու պիտբուլները, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է NYP-ն:

30-ամյա Քիրստի Ջեյն Բենարդը փորձել է նրանց հեռացնել իր 5 ամսական տղայից՝ Հոլաս Դինից և 2-ամյա Լիլի Ջեյնից։

Շելբի շրջանի շերիֆի գրասենյակի թվիթերյան էջում արված գրառման համաձայն՝ երկու երեխաներն էլ մահացել են եղել դեպքի վայրում։

Թեև հարձակման պատճառը անհայտ է, ողբերգական դեպքը, ըստ տեղեկությունների, տևել է մոտ 10 րոպե: Ընդ որում, երկու շներն էլ ընտանիքում ապրել են 8 տարի և երբեք ագրեսիա չեն ցուցաբերել։