Լրահոս
Աշխարհ
10:45
05.06.22
403

ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջն օդային տարածքը խախտած ինքնաթիռի պատճառով տարհանել են տնից

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկինը՝ Ջիլ Բայդենը, կարճ ժամանակով տարհանվել են իրենց հանգստյան տնից:

Reuters-ի փոխանցմամբ՝ պատճառը եղել է մասնավոր ինքնաթիռը, որը սխալմամբ մտել էր Դելավերի նահանգի Ռեհոբոթ բիչի սահմանափակ օդային տարածք:

Ինքնաթիռն անմիջապես դուրս է բերվել արգելված օդային տարածքից։ Օդաչուն, որ եղել է ղեկին, կհարցաքննվի, ասել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլելմին։