Լրահոս
Միջազգային
12:31
18.02.22
349

ԱՄՆ-ն Ռուսաստանին չի հավատում․ ի՞նչ է հայտնի դարձել ամերիկյան կողմին

Img default alt hy

ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին Մոսկվայի տեղեկատվությունը «մոլորեցնող հնարք» է։

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։

Ամերիկյան պարբերականի հրապարակած նյութում նշվում է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զինուժի կուտակումներ դեռ կան:

Միաժամանակ, ԱՄՆ-ում խնդրահարույց են համարում Բելառուսի տարածքում այդ երկրի և ՌԴ համատեղ զորավարժությունները։ Դրանք, Washington Post-ը  կարող են նպատակադրված շղարշ լինել Ուկրաինա «ներխուժման» համար։